seed-pod of the rose.
• «շնվարդ, վայրի վարդի պտու-ղը, լտ. cynorrhodon, կամ rosa canina L (ըստ Տիրացուեան, Contributo § 214)» Լծ. նար. կէ. որից մասրի կամ մասրենի «վայ-րի վարդենի» Բժշ. Կոստ. երզն. 113. Ամեռա ունի միայն ՀՀԲ և ՀԲուս. § 198z.
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ակն. Բն. Երև. Զթ. Մկ. Մշ. Ննխ. Վն. Տփ. մասուր, Սլմ. մասուր, մանսուր, Խրբ. մասուլ, մասուրա, Ախց. մասուրա, Ոզմ. մասօր, Հճ. մանսույ, Ղրդ. մա՛սուռ, Ղրբ. մհա՛սուր, Սեբ. մասբուռ, Չմշ. մարսիգ։
• ՓՈԽ.-ինձ թւում է թէ մի կապ կայ քրդ. masur «ուռեցք», թրք. [arabic word] mayasəl «սրբանից արիւներթութիւն» (Հաճինի թրք. mayasər) և հյ. մասուր բառերի միջև։ Ի-մաստի զարգացման համար հմմտ. հյ. թութ «պտուղը» և թութք «արիւներթութիւն»։ Ժո-ղովրդական բժշկութեան մէջ մասուրը գոր-ծածւում է իբր դեղ արիւներթութեան. շատ տեղ էլ մասուրի համար կարծիք կայ թէ շատ ուտելով սրբանի քոր է յառաջ բերում. հմմտ. նաև ֆրանս. gratte-cul «մասուր», որ ստուգաբանօրէն նշանակում է «յետոյք քորող»։ -Թրք. բառի աղբիւրն է արաբ։ ❇ bavāsīr «թութք, արիւներթու-թիւն», որ դարձել է նախ թթր. [arabic word] babasir (Будaговъ 1, 272), վերջաձայնի փոփոխութեամբ թթր. և Ատրպտ. թրք. [arabic word] babasil, որ յետոյ հյ. մասուր բա-ռի ազդեցութեամբ դարձել է mayasər կամ maуnsəl։ Պէտք է նկատի ունենալ որ ժողո-վուրդը երբեմն կեղծ ստուգաբանութեամբ մի բանի անունից դեղ է հնարում. օր. լտ. as-trutium «օճառախոտ»ը փռշտալու դէմ դեղ դարձաւ. Իտալացիք սամիթի խաշուն աչքի հիւանդութեանց իբր դեղ են գործածում, ստուգաբանելով finocchio «սամիթ» բառը fino occhio «վասն աչաց» (Ernout-Meillet 77-8).